Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի առջեւ տեղի ունեցավ ծաղիկների եւ ծաղկեփսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնկացեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ...
Ֆրանսիական Վերին Ալպեր դեպարտամենտում Բրիանսոնի կոնսերվատորիան ձգտում է կյանքի կոչել հետաքրքիր նախագիծ՝ հաջորդ տարի մարտ-ապրիլ ամիսներին երեխաների համար օպերա ձայնագրել: Ինչպես գրում է «Alpes 1» ռադիոկայանի կայքը, երկկողմանի ձայնասկավառակը կկոչվի «Մեղրից ծառը Հայաստանի հողում»: Բրիանսոնի կոնսերվատորիայի տնօրեն Ժան-Ժակ Ֆլամանն արդեն երեք տարի պատրաստում է այս օպերան՝ համագործակցելով թատերական արվեստի ու պատմության դասավանդողների հետ:
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երեկոն նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոների առթիվ։
Հայերի հանդեպ թշնամություն եւ ատելություն սերմանող ամենահայտնի թուրքական Akit պարբերականի դեմ Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական համայնքի ներկայացուցիչներ 60 դատական հայց են ներկայացրել։
Ավստրալական հրեականության գործադիր խորհուրդը հայտարարություն է տարածել Ավստրալիայի խորհրդարանի շենքում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող  Ջասթին Մաքքարթիի ելույթի վերաբերյալ: Այս մասին գրում է ավստրալա-հրեական «J-Wire» կայքը:
Մարտի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Կանադայի Տորոնտո քաղաքի Հայ Օգնության Միության (ՀՕՄ) ամենօրյա վարժարանի աշակերտներ` վարժարանի փոխտնօրեն Րաֆֆի Սարգիսյանի և ուսուցչուհի Թալին Արթինյանի գլխավորությամբ:
ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկացի հարկատուներին կոչ է արել դադարեցնել ֆինանսական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Հանձնախումբը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել դիմել Կոնգրեսի եւ Սենատի անդամներին, որպեսզի բացառեն ֆինանսական օգնությունը Ադրբեջանին 2015-ի բյուջեի մասին օրինագծից:
Փարիզի հինգերորդ շրջանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունենում «Արեւելքի քրիստոնյաները» ցուցահանդեսը: Ներկայացված են 60 լուսանկարներ, որոնք ցույց են տալիս 19-րդ եւ 20-րդ դարում Արեւելքի քրիստոնյաների ամենօրյա կյանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ հավելելով, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 2-ը:
Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը այս տարի մեկնարկեց  «Մոսկվա» կինոթատրոնում Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին պատմող վեպի հիման վրա նկարահանված «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ:
Գարի Տերացուն իր կնոջ՝ Դորիսի հետ ապրում է ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքի խաղաղ թաղամասում: Չնայած իր համեմատաբար խաղաղ կյանքին՝ նա հիշում է ողբերգական պատմությունները, որոնք իրեն պատմել է ցեղասպանությունից փրկված մայրը:
Մեծամոր ամրոց–քաղաքում կատարված պեղումները վկայում են, որ Արարատյան դաշտավայրում դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում քաղաքներ են եղել: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 17-ին ընդունել էՖրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին:
Ամերիկյան «Los Angeles Times» թերթը հոդված է նվիրել  հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նրա 75-ամյա հոբելյանի առթիվ՝ նրան անվանելով Հայաստանի ամենահայտնի կոմպոզիտոր: Ինչպես գրում է «Los Angeles Times»-ը, կամերային երաժշտության «Դիլիջան» խումբը հունվարի 12-ին Լոս-Անջելեսում կներկայանա նրա ստեղծագործություններով:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Լալե Քեմալի հոդվածը՝ հրապարակված «Today’s Zaman»-ում:
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը խորհրդանշական թիվ է, ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը կշարունակվի նաև այդ տարեթիվը նշելուց հետո, ասաց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: